Հայաստանը ջանքեր չի խնայում Ադրբեջանում հայտնված քաղաքացիներին ազատելու համար: Սեպտեմբերի 6-ին մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով քաղաքացիների, զինծառայող Արայիկ Ղազարյանի ճակատագրի մասին հարցին, որը վերջերս մինչեւ վերջ չպարզված հանգամանքներում հայտնվել էր ադրբեջանական կողմում:

«Սա անչափ նուրբ եւ զգացմունքային հարց է: Ակտիվորեն աշխատում ենք գործընկերների, ԿԽՄԿ-ի հետ»,- նշեց նախարարը՝ ափսոսանք հայտնելով, որ առայժմ արդյունքների մասին չի կարող տեղեկացնել:

Հիշեցնենք, որ պաշտոնական տեղեկություններով՝ ադրբեջանական կողմում են գտնվում նաեւ երկու քաղաքացիներ՝ Հայաստանի քաղաքացի Կարեն Ղազարյանը եւ Արցախի քաղաքացի Արսեն Բաղդասարյանը: