«ANI PRODUCT» ընկերությունը եւ «Անի» տաքսի ծառայությունը (Անի Պլյուս Օնլայն) պատկանում են բացառապես Մկրտչյանների ընտանիքին։

Ընկերությունների տարածած հայտարարությունում, մասնավորապես. Ասվում է. «Վերջին շրջանում համացանցում շրջանառվում է մի տեսանյութ, որտեղ նշվում է, որ մեր ընկերությունները պատկանում են ՀՀ ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին։

Մենք՝ վերոնշյալ ընկերությունների հիմնադիրները, պաշտոնապես հերքում ենք այդ տեղեկատվությունը։

Տեղեկացնում ենք, որ «Անի» կաթնամթերքի գործարանը հիմնադրվել է 2003 թվականին եւ մինչ այսօր ընկերության միակ սեփականատերը Մկրտչյանների ընտանիքն է։

«Անի» տաքսի-ընկերությունը հիմնադրվել է 2004-ին մի խումբ երիտասարդ ընկերների կողմից, այժմ ծառայությունը պատկանում է «Ժորժետ» ՍՊԸ-ին, որի հիմնադիր նախագահն է Արմեն Կառլենի Մկրտչյանը։

Խնդրում ենք, այսուհետ չշահարկել «ANI PRODUCT» ընկերությանեւ «Անի» տաքսիծառայության անունները՝ կապելով մեր համբավը եւ ձեռքբերումները երրորդ անձանց հետ։ 

Հետեւյալ հղումներով կարող եք ծանոթանալ ընկերությունների ստեղծման պատմությանն ու գործունեությանը:

«Անի» կաթնամթերքի գործարան

«Անի» տաքսի-ընկերություն