Արցախում 2018թ. ամփոփվել է բարձր տնտեսական ցուցանիշներով. մեկ շնչի ՀՆԱ-ն կազմել է 4335դոլար, ինչը ինքնին կարող է բարձր ցուցանիշ չթվալ, բայց մենք արդեն հասել ենք Հայաստանի ցուցանիշին: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 7-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը:

«Եթե համեմատենք անցած տաս տարիների ցուցանիշի հետ, ապա կտեսնենք, որ 2009թ.-ին այդ ցուցանիշը չէր գերազանցում 2 000 դոլարը: Այս տարիներին մենք ավելի քան կրկնապատկեցինք այդ ցուցանիշը: 2019թ. բարձր աճի տենդենցը պահպանվել է, եւ առաջին կիսամյակի արդյունքներով, մենք արձանագրել ենք 9,6  տնտեսական աճ»,- ասաց Մարտիրոսյանը:

Ըստ նրա՝ շատ կարեւոր է աճի կառուցվածքը, թե ինչ ճյուղերի հաշվին է այդ աճը ապահովվել. « Ցանկանում եմ հատուկ ընդգծել, որ հիմնականում աճն ապահովել է արդյունաբրությունը՝ մշակվող արդյունաբերությունը եւ էներգետիկա: Մինչդեռ հանքարդյունաբերոթյունում ունեցանք չնչին նվազում, պայմանավորված միջագզային կոնյուկտուրայում տեղի ունեցող փոփոխություններով: Շինարարության հաշվին ապահովվել է 1,5% տնտեսական աճի տոկոսային կետ,  ծառայությունների հաշվին՝ ավելի քան 6 տոկոսային կետ, իսկ մշակվող արդյունաբերության հաշվին 4, 8 տոկոսային կետ»: