Թալիշի վերականգնման աշխատանքները հիմնականում կարելի է ասել` ավարտին են մոտենում: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 7-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը:

«Թալիշի վերականգնման աշխատանքները հիմնականում կարելի է ասել` ավարտին են մոտենում, որովհետեւ բավականին մեծ աշխատանք է իրականացվել: Ներկա պահին արդեն իսկ բնակիչների վերադարձման գործընթացը կարելի է ասել` սկսվել է եւ այս պահի դրությամբ 4 ընտանիք վերադարձել են, բայց ընդհանուր առմամբ բոլոր թալիշցիների վերադարձը նախատեսվում է իրականացնել  սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների ընթացքում»,-ասաց նա:

Պետնախարարը հավելեց, որ իրենք նախատեսել են նաեւ Թալիշում դպրոցի, մանկապարտեղի գործունեության վերականգնում, եւ դրանք լրացուցիչ աշխատատեղեր կլինեն  գյուղի բնակչության համար: