Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ սեպտեմբերի 7-ին, ժամը 13:12-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Նուբարաշենի կամրջի կոնստրուկցիոն տարրերը պոկվել եւ թափվում են ավտոճանապարհի երթեւեկելի հատված. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Նուբարաշեն վարչական շրջանի կոմունալ բաժնի աշխատակիցների հետ միասին ապամոնտաժել են վնասված կոնտրուկցիոն տարրերը (100 քմ):

Դեպքի վերաբերյալ տեղեկությունը փոխանցվել է Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության եւ ԿԱ քաղաքաշինության նախարարության ներկայացուցչին: