Հնդկաստանի իշխանությունները զբոսաշրջիկների բազմաթիվ խնդրանքներով ծրագրում են Թաջ Մահալը բացել գիշերային այցելությունների համար, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով Lonelyplanet-ին։

Թաջ Մահալ օրական միջինը այցելում է 22 000 մարդ։ Երբեմն այդ թիվը հասնում է 50 000-ի։ Այդ խնդրի լուծման համար տուգանքներ են սահմանել դամբարանում շատ երկար՝ երեք ժամից ավել մնալու համար։ Սակայն այժմ տեղի իշխանությունները ուզում են Թաջ Մահալը զբոսաշրջիկների համար արեւմուտից հետո էլ բացել։

Այս պահին սպիտակ դամբարան գիշերը կարելի է այցելել միայն ամիսը հինգ անգամ՝ լիալուսնին, երկուական գիշեր դրանից առաջ եւ հետո։

«Մենք շատ հայտեր ենք ստացել, որ Թաջ Մահալը բաց լինի գիշերային ժամերին։ Մենք ուզում ենք իրականացնել այդ գաղափարը»,- ասել է Հնդկաստանի զբոսաշրջության եւ մշակույթի նախարար Պարախլադ Սինգհ Պատելը։