Չինաստանի Սիչուան հարավարեւմտյան նահանգում տեղի է ունեցել նոր երկրաշարժ 4.3 մագնիտուդ ուժգնությամբ, հաղորդում է ՌԲԿ-ը՝ հղում կատարելով Չինաստանի սեյսմիկ ծառայությանը:

Երկրաշարժը գրանցվել է սեպտեմբերի 8-ին՝ տեղական ժամանակով 10:36-ին: Տարեքի օջախը գտնվում է 7 կմ խորության տակ, էպիկենտրոնը՝ Չենդու քաղաքից 140 կմ դեպի հարավ ընկած հատվածում: Հնարավոր զոհերի եւ փլատակների մասին չի հաղորդվում:

Ավելի վաղ 06:42-ին Նեյցզյան քաղաքային շրջանի (Սիչուան նահանգ) Վեյուան գավառում գրանցվել են ստորգետնյա ցնցումներ 5.4 մագնիտուդ ուժգնությամբ: Երկրաշարժի հետեւանքով 28 մարդ ստացել է տարբեր աստիճանի վիրավորում: