Իրանը պատրաստվում է սահմանափակել 5G ցանցի փորձարկումը հաջորդ տարվա ընթացքում, որպեսզի պատրաստ լինի զարգացնել հաջորդ սերնդի ցանցը, քանի որ այն հիմնականը կդառնա աշխարհում 2022 թվականին:

Իրանի ՏՀՏ փոխնախարար Հոսեյն Ֆալահ Ջոշահանին Mehr-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը կազմված է բջջային կապի տեղական օպերատորներից եւ համապատասխան պաշտոնյաներից մի շարք հարցեր ուսումնասիրու համար, որոնք վերաբերում են 5G տեխնոլոգիաներ ստանալու համար երկրի կողմից հետագայում ձեռնարկվելիք քայլերին:

«Համաշխարհային կանխատեսումները ցույց են տալիս, որ 5G-ն կսկսի աշխատել 2020 թվականին եւ կընդգրկի հիմնական ուղղությունները 2022 թվականին: Այդ իսկ պատճառով մեր աշխատանքային խումբը կենտրոնացած է բիզնես ծրագիր մշակելու ուղղությամբ, որը պետք է ավարտվի բջջային օպերատորների հետ համագործակցության արդյունքում»,-հավելել է նա: