ՄԱԳԱՏԷ-ն մեծապես հետաքրքրված է Իրանի հետ փոխգործակցությունը շարունակելու հարցում: Այդ մասին հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի տնօրենի պաշտոնակատար Քորնել Ֆերուտան, հաղորդում է Mehr-ը:

«ՄԱԳԱՏԷ-ն պատասխանատու է Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի կատարման ստուգման համար, մյուս կողմից ակտիվորեն փոխգործակցում է Իրանի հետ Լրացուցիչ արձանագրության եւ Համապարփակ երաշխիքների մասին հանաձայնագրի իրագործման նպատակով»,-հայտարարել է Ֆերուտան ԻԻՀ-ի Ատոմային էներգետիկայի կազմակերպության ղեկավար Ակբար Սալեխիի հետ Թեհրանում կայացած համատեղ ասուլիսի ժամանակ:

«ՄԱԳԱՏԷ-ն շատ հետաքրքրված է Իրանի հետ փոխգործակցությունը շարունակելու հարցում»,-ընդգծել է նա: «Մենք պատրաստ ենք շարունակել մեր աշխատանքը պրոֆեսիոնալ եւ անկողմնակալ կերպով»,-հավելել է նա:

Ֆերուտան ընդգծել է, որ ՄԱԳԱՏԷ-ն անկախ, անկողմնակալ եւ պրոֆեսիոնալ մարմին է, եւ ճնշումը որեւէ կերպ չի ազդի դրա վրա:

Ֆերուտան ժամանել էր Իրան, երբ երկիրը հայտարարել էր ՀԳՀԾ-ի իր պարտավորությունները դադարեցնելու երրորդ փուլը սկսելու որոշման մասին: