Կրասնոդարում ավտոսրահի սեփականատեր Վահան Միքայելյանը հսկայական անիվներ է ամրացրել իր «Լադա Պրիորի» ավտոմեքենային: Դա տեւել է 1.5 ամիս եւ այժմ նրա մեքենայի դիսկերն ունեն 72 չափսը:

Ճիշտ է, «Պրիորիի» դռներն այդպիսի անիվների առկայությամբ չեն բացվում, եւ վարորդը ստիպված է հայտնվել սրահում բաց պատուհանի միջոցով:

«Մեքենան կարող է հետ շարժվել եւ կայանվել, իսկ դրանով երթեւեկել ստացվել է սուպերմարկետներից մեկի կայանատեղիի տարածքում: Դեռեւս չեմ համարձակվում երթեւեկել այդպիսի «Պրիորիով» քաղաքում»,-պատմել է Վահանը «ԿՊ-Կուբան» կայքին:

Առեւտրի կենտրոնի կայանատեղիի մոտ ավտոմեխանիկն իր մեքենան բերել էր հատուկ բեռնատարով:

«Անիվները հավաքել են 1.5 ամսվա ընթացքում, էսքիզները ինքս եմ արել, իսկ զոդողները կատարել են այն, ինչ ես ցանկանում էի: Առհասարակ, դա կարելի էր ավելի արագ անել, սակայն ես ընտանիք ունեմ եւ շատ ժամանակ եմ տրամադրում ընտանիքիս: Մեքենան փորձարկվել է, եւ առաջին երթեւեկությունը ցույց էր տվել, որ կարելի է համարձակորեն տեղաշարժվել դրանով նաեւ քաղաքում: Միայն ճանապարհային ոստիականները կզարմանան»:

Այժմ փոփոխված ավտոմեքենան կայանված է ավտոսերվիսի առջեւ, որում աշխատում է Վահանը, եւ բոլոր ցանկացողները կարող են տեսնել այն: