Երեւանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել` ներկայացնելով նոր աղբամանները եւ կոչով դիմել է բնակիչներին:

«Նոր աղբամանների նմուշներն է, մի հատ մեծ խնդրանք կա, ուզում եմ դիմեմ բնակիչներին, որ պետք է փակ պահել, ճիշտ է՝ կափարիչը էլաստիկ նյութից է, ամորտիզատորներ էլ ունի, բայց խնդրում ենք խնամքով վերաբերվել: Ամեն դեպքում սա մեր համայնքի գույքն է, ես շատ հուսով եմ, որ  մենք բոլորս խնամքով կվերաբերենք եւ ամենակարեւորը փակ կպահենք, որպեսզի  անցանկալի բույրեր քաղաքում չտարածվեն, արդեն էն ժամանակ, երբ աղբահանության խնդիրը վերջնականապես լուծված կլինի, իսկ էդ ժամանակները հեռու չեն»,- ասել է Հակոբ Կարապետյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ քաղաքապետարանը նոր աղբամաններ է տեղադրել մայրաքաղաքում: