Նախնական տեղեկություններով՝ Աբխազիայի գործող նապագահ Ռաուլ Խաջիմբան հաղթում է պետության ղեկավարի ընտրություններում, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ԿԸՀ նախագահ Թամազ Գոգիան:

Ավելի վաղ ԿԸՀ-ից գործակալությանն ասել էին, որ Խաջիմբան ստանում է ձայների 47,38 տոկոսը, իսկ ընդդիմադիր Ալխաս Կվիցինիան՝ 46,19 տոկոսը:

«Մենք ոչ մեծ, բայց առավելություն ունենք, որը զգալի է: Այնքան, որ հնարավոր լինի որոշել: Մեզ համար 1000 ձայնը անչափ շատ է»,- ասել է Գոգիան:

Նա նաեւ ասել է, որ ընդդիմությունը ընտրությունները վիճարկելու իրավունք ունի, բայց միաժամանակ Խաջիմբայի ընդդիմադիրների փաստարկները հիմնազուրկ է համարել:

Աբխազիայի նախագահի թեկնածու, ընդդիմադիր «Ամցախարա» կուսակցության առաջնորդ Ալխաս Կվիցինիան մտադիր է վիճարկել պետության ղեկավարի պաշտոնի ընտրություններում քվեարկության արդյունքները: Նա այս մասին երկուշաբթի ասել է իր կողմնակիցներին: 

Նա նշել է, որ ավելի վաղ թեկնածուները որոշել էին հաշվի չառնել «բոլորի դեմ» ձայները: «Իրականում «բոլորի դեմ» տողը օրենքի խախտում է, այն իրավաբանական հիմնավորում չունի,- հայտարարել է Կվիցինիան: - Եվ ես այնպիսի զգացում ունեմ, որ երկու թեկնածուներիցս ոչ մեկը չի ստացել անհրաժեշտ թվով ձայներ, որպեսզի նախագահ դառնա, ուստի մենք կվիճարկենք»: