Նավթի համաշխարհային գները բարձրանում են։ Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները։ WTI նավթի հոկտեմբերյան ֆյուչերսները աճել են 1,04 տոկոսով՝ կազմելով մեկ բարելը 57,11 դոլար, տեղեկացնում է RT-ն։

Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ նոյեմբերին մատակարարմամբ, ավելացել են 0,83 տոկոսով՝ կազմելով մեկ բարելը 62,05 դոլար։