Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ սեպտեմբերի 9-ին, ժամը 00:06-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Կոմիտասի պողոտայի եւ Վաղարշյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ավտովթար, բախվել է երկու ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Mercedes C180» մակնիշի (վարորդ՝ Արամ Ղ., ծնված 1991 թ.) եւ «BMW 333i» մակնիշի (վարորդ՝ Վիլյամ Հ., ծնված  2000 թ.) ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Արամ Ղ.-ն հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել «Mercedes C180» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը: