2019 թվականի սեպտեմբերի 9-ին «Սիբիր» ավիաընկերության Երեւան-Մոսկվա համար 908 չվերթի ուղեւորների օդանավ նստեցման ժամանակ, ուղեւորներից մեկը հայտարարել է, որ իր ձեռքի իրերում ռումբ կա, սակայն որեւէ պահանջ չի ներկայացրել։

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ այդ մասին, տեղեկացման ուղեցույցի համաձայն, անհապաղ տեղեկացվել է օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայությանը եւ ոստիկանությանը։

Ահազանգ ստանալուց հետո՝ ավիացիոն անվտանգության ծառայության աշխատողների կողմից ուղեւորը մեկուսացվել է, օդանավում գտնվող նրա ձեռքի իրերը վերցվել են հսկողության տակ, կատարվել է օդանավում գտնվող ուղեւորների իջեցում եւ ուղեւորների, նրանց ձեռքի իրերի, ուղեբեռների, բեռի եւ օդանավի ամբողջական զննում։

Զննման ընթացքում օդանավով փոխադրման համար արգելված առականեր, իրեր, նյութեր եւ սարքավորումներ չեն հայտնաբերվել։

Ուղեւորը հանձնվել է «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանության գծային բաժին, կատարվում է քննություն։