Չինացի աստղագետները, որոնք աշխատում են աշխարհում ամենամեծ գնդաձեւ ռադիոհեռադիտակով, գրանցել են կրկնվող արագ ռադիոազդաշաններ (FRB, անգլ.՝ Fast Radio Bursts), առեղծվածային ազդանշաններ, որոնք գալիս են Երկրից ենթադրաբար 3 մլրդ լուսային տարի հեռավորությամբ գտնվող աղբյուրից, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով «Սինհուա»-ին։

«Ազդանշաններն ընդունվել են աշխարհում ամենամեծ, հինգ հարյուր ապերտուրով գնդաձեւ ռադիոհեռադիտակով, դրանք ստուգվել են եւ մշակվել»,- գործակալությունը մեջբերում է Չինաստանի Գիտությունների ակադեմիայի աստղագիտական աստղադիտարանի մասնագետների հայտարարությունը։

Գնդաձեւ ռադիոհեռադիտակը, որը հայտնի է որպես FAST հեռադիտակ, գտնվում է Գույչժոու հարավչինական նահանգի լեռներում։

Արագ ռադիոազդանշանները (FRB) մի քանի միլիվայրկյան տեւողությամբ ռադիոազդանշաններ են։ Մինչեւ հիմա գիտնականները դրանց բնույթի մասին հիմնավորումներ չունեն։