Սեպտեմբերի 5-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել անհայտ անձի կողմից «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան փախցնելու, ավտոմեքենայի գազի գլանանոթը, անվադողերը՝ իրենց անվահեծերով, էլեկտրական մարտկոցը եւ ձայնարկիչը գաղտնի հափշտակելու մասին։

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ սեպտեմբերի 6-ին՝ ժամը 21։40-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի եւ ոստիկանության Մաշտոցի բաժնի ՔՀԲ ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մոտից նշված գողությունը կատարելու կասկածանքով ոստիկանության Մաշտոցի բաժին բերման են ենթարկել 1985թ․ ծնված Է․ Գրիգորյանին։

Վերջինս տվել է ինքնախոստովանական բացատրություն, գողոնը հայտնաբերվել է։ Նախապատրաստվում են նյութեր։