Հայաստանի ԱԻՆ-ում, սեպտեմբերի 8-ին, ժամը 21:07-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Կոնդ թաղամասում գտնվող ոչ բնակելի տան արտաքին պատը մասամբ փլուզվել է՝ փակելով երթեւեկությունը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ոչ բնակելի տան արտաքին պատը (մոտ 4 քմ) մասամբ փլուզվել է՝ փակելով երթեւեկությունը. առկա են թուլացած քարեր:

Փրկարարները սահմանազատել են տարածքը: Կենտրոն վարչական շրջանի կոմունալ բաժնի կողմից կիրականացվեն համապատասխան աշխատանքներ: