Արարատի մարզում, այսօր՝ սեպտեմբերի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 11։15-ի սահմաններում Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցում բախվել են Արտաշատ քաղաքի բնակիչ՝ 34-ամյա Սարգիս Կ.-ի վարած Opel Astra մակնիշի 35 VV 501 համարանիշի եւ Toyota Corolla մակնիշի 683 II 01 համարանիշի 2156 կողային թափքի ճանապարհային ոստիկանության ծառայողական ավտոմեքենան։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վթարի հետեւանքով Opel-ի մեջ գտնվող անչափահաս աղջիկ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արտաշատի բժշկական կենտրոն, որտեղից էլ՝ Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են Toyota-ի վարորդի եւ հիվանդանոց տեղափոխված աղջնակի ինքնությունը։