Երկուշաբթի ցերեկը Հնդաստանի հյուսիսում տեղի է ունեցել 5,0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է ANI գործակալությունը:

Ստոգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 12:10-ին Ջամմու եւ Քաշմիր միութենական տարածքի եւ Խիմաչա- Փրադեշ նահանգի միամնգամից մի քանի շրջաններում:

Հնդկաստանի օդերեւութաբանական դեպարտամենտը տեղեկացնում է, որ այս տեղանքում երկրաշարժն ունեցել է 3,2 մագնիտուդ հզորություն:

Հնարավոր զոհերի եւ ավերածությունների մասին օպերատիվ տեղեկություններ առայժմ չկան: