Աբխազիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախօրեին անցկացված երկրի նախագահական ընմտրությունները կայացած է ճանաչել, երկուշաբթի լրագրողներին հայտնել է ԿԸՀ նախագահ Թամազ Գոգիան, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ես լիազորված եմ ասելու, որ Աբխազիայի Հանրապետության նախագահի ընտրությունները կայացել են»,- ասել է նա:

Նախնական տեեկություններով՝ երկրի նախագահական ընտրություններում հաղթում է Աբխազիայի գործող նախագահ Ռաուլ Խաջիմբան՝ ստանալով ձայների 47,38 տոկոսը, հավելել է Գոգիան:

«Աբխազիայի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է Աբխազիայի նախագահական ընտրությունների նախնական արդյունքները: Թեկնածու Ալխաս Կվիցինիայի օգտին քվեարկել է 38 հազար 742 մարդ՝ ձայների 46,19 տոկոսը: Նախագահի թեկնածու Ռաուլ Խաջիմբայի օգտին՝ 39 հազար 741 մարդ, ինչը կազմում է 47,38 տոկոս»,- ասել է Աբխազիայի ԿԸՀ ղեկավարը: