Սեպտեմբերի 2-ին, ժամը 13-ի սահմաններում, ոստիկանության Արտաշատի բաժնում հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ «որովայնի կտրած-ծակած արնահոսող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Դիտակ գյուղի 29-ամյա մի բնակիչ:

Նյութերի նախապատրաստման ընթացքում իրավապահները պարզեցին, որ նրան Արեւշատ գյուղի գերեզմանատանը, գումարային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, դանակահարել է Երեւանի Արտաշիսյան փողոցի 27-ամյա մի բնակիչ:

Սեպտեմբերի 8-ին համալիր որոնողական աշխատանքների արդյունքում կասկածվողը Արագածոտնի Ուջան գյուղում հայտնաբերվեց եւ բերման ենթարկվեց ոստիկանության Արտաշատի բաժին:

Տուժողից ընդունվել է հաղորդում:

Հանգամանքները պարզվում են:

Քննությունը շարունակվում է: