Արցախի հնարապետությունում 228 համայնքներում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքներով չորս համայնքներում առաջադրված երկուական թկնածուները ստացել են հավասար քանակությամբ քվեներ: Այս մասին այսօր` սեպտեմբերի 9-ին, լրագրողների հետ զրույցում ասել է ԱՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին փոխարինող Եղիշե Արզումանյանը:

Նրա խոսքով՝ այդ խնդիրը կլուծվի ընտրական օրենսգրքով սահմանված կարգով և համապատասխան ժամկետում՝ վիճակահանության սկզբունքով:

Արզումանյանի խոսքով՝ վիճակահանությունը կիրականացվի Մարտունու շրջանի Հերհեր, Քաշաթաղի շրջանի Հակ և Ասկերանի շրջանի Խրամորթ և Արմենակավան գյուղերում առաջադրված թեկնածուների համար: