Սեպտեմբերի 7-ին, ժամը 16.20-ի սահմաններում, Կապան-Ճակատեն ճանապարհի 11-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան դուրս էր եկել երթեւեկելի գոտուց եւ գլորվել ձորը. 42-ամյա վարորդը եւ 43-ամյա ուղեւոր Մասիս Մինասյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:

Սեպտեմբերի 8-ին, ժամը 17.45-ի սահմաններում, Մ.Մինասյանը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մահացել է:

Կատարվում է քննություն։