ՀՀ երկրոդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն այս պահին բողոքի ակցիա են անցկացնում Երեւանի  ընդհանուր իրավասության դատարանի մոտ` դատավոր Աննա Դանիբեկյանից պահանջելովց անհապաղ ազատ արձակել երկրորդ նախագահին:

«Հարգելի տիկին Աննա Դանիբեկյան, նախագահ Քոչարյանի աջակիցները դիմում են ձեզ, եւ իրենց բողոքի ձայնն են բարձրացնում նախագահ Քոչայանի կալանքի տակ գտնվելու հանգամանքի վերաբերյալ, քանի որ հուսով ենք, որ դուք տեղյակ եք` ՍԴ-ն որոշում  է կայացրել նախագահ Քոչարյանի քրեական գործի վերաբերյալ եւ դուք պարտավոր եք անհապաղ նիստ հրավիրել եւ որոշում կայացնել ազատ արձակել նախագահ Քոչարյանին: Մենք շուրջ 1 տարի համբերատար սպասել ենք այս օրվան եւ վստահ ենք, որ այսօր նախագահ Քոչարյանին  աատ արձակման որոշումը դուք կկայացնեք: Ասում ենք, որ նախագահ Քոչարյանը հերոս է, եւ մեկ րոպե, մեկ ժամ նրա կալանքի տակ մնալը հակասում է ՀՀ օրենքներին եւ  ՍԴ որոշմանը»,-ասաց Գագիկ Բաղդասարյանը` նշելով, որ հակառակ դեպքում իրենք պատրաստ են շատ լուրջ քայլերի:

Նշենք, որ ավելի վաղ Քոչարյանի աջակիցները բողոքին ակցիա են անցկացրել Երեւանի ընդհանուր դատարանի Կենտրոնի եւ Նորք Մարաշ նստավայրի մոտ` պահանջելով ազատ արձակել Քոչարյանին:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 4–ին ՍԴ–ն մասնակի բավարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումը։ Բարձր դատարանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի  35-րդ հոդվածի 2–րդ մասը ճանաչեց Սահմանադրությանը հակասող և անվավեր։ Այսպիսով արձանագրվեց, որ 35-րդ հոդվածի 2–րդ մասում նշված քրեական հետապնդումը բացառող հանգամանքների թվում անձեռնմխելիությանը վերաբերող կարգավորում առկա չէ, ինչը հակասահմանադրական է։

 Նշենք, որ Մարտի մեկի գործով սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուս նախկին պաշտոնյաների գործով դատական նիստը նշանակվել է սեպտեմբերի 12–ին: Գործը մակագրվել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին: