Շրի Լանկայում կրոնական փառատոնի ժամանակ մասնակիցները ստիպված են եղել փախչել այն բանից հետո, երբ երկու փիղ վախեցել եւ նետվել են ամբոխի մեջ, տեղեկացնում է BBC-ն։

Կոտտե քաղաքում ընթանում էր բուդդայական Փերահերա տոնը, երբ տեղի ունեցավ այս միջադեպը։ Առայժմ հայտնի չէ, թե ինչն է վախեցրել փղերին։ Համենայն դեպս, 17 մարդ վիրավորվել է եւ հասցվել հիվանդանոց։