Ամուլսարը չի պատկանում միայն ջերմուկի ժողովրդին. Մուլսարը պատկանում է ցանկացած հայի եւ մենք, պետք է թողնենք մեր գործն ու գնանք Ամուլսար, որպեսզի շարունակենք շրջափակած պահել Ամուլսարի հանքի տարածքը։ Այս մասին facebook-ի իր էջի ուղիղ եթերում հայտարարել է SOS նախաձեռնության անդամ, ակտիվիստ Հայկ Բարսեղյանը։

Նա կոչ է արել գումար հավաքելու մեխանիզմներ առաջարկել, որպեսզի աջակցեն Ամուլսարը պաշտպանող քաղաքացիներին, որոնք ունեն սնունդի խնդիր, ձմռանը տաք հագուստով ապահովելու խնդիր, հանքի տարածքը շրջափակած պահելու խնդիր:

«Եթե մինչեւ այս ջերմուկցիներն են պաշտպանել Ամուլսարի տարածքը, սրանից հետո մենք ենք պաշտպանելու։ Ես անձամբ ամեն ինչ թողնելու եմ ու գնամ Ամուլսար։ Թող ոստիկանները պատրաստվեն ճակատամարտի, պատրաստ լինեն առավոտից երեկո քաղմասներում լինել: Ես չեմ հասկանում, Նիկոլ, դու ինչ ես անում: համոված եմ, որ լիքը պատճառներ պիտի լինեն, բայց կարծում եմ՝ ժողովրդի ցանկությունը վեր է ցանկացած բյուրոկրատական հարցից: Եթե ճանաչեք, որ մեր պետությունը զավթվել է եւ զավթված լինելու հաշվին տրվել է հանքը բացելու թույլտվություն, դուք կունենաք իրավական ուժ, որ բոլոր պայմանագրերը խզեք եւ «Լիդիանին» ռադ անեք ՀՀ տարածքից»,-ասել է նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ սեպտեմբերի 9-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջի իր ուղիղ եթերում Ջերմուկի բնակիչներին կոչ էր արել բացել Ամուլսարի ճանապարհները՝ նշելով, որ հանքի շահագործումն արգելելու համար իրավական որեւէ հիմք չկա։