Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) հաստատել է, որ Իրանը տեղադրում է առաջավոր ցենտրիֆուգներ, տեղեկացնում է PressTV-ն։

ԱԷՄԳ հայտարարությունում նշվում է, որ կազմակերպությունը հաստատում է, որ 22 IR-4, IR-5, 30 IR-6 եւ IR-6 ցենտրիֆուգներից հետո տեղադրվել կամ տեղադրման գործընթացում է առաջավոր ցենտրիֆուգ։

ԱԷՄԳ-ն հայտարարել է, որ ցենտրիֆուգները տեղադրվել են Նաթանզի օբյեկտում։ Բոլոր տեղադրված ցենտրիֆուգները պատրաստվել են փորձարկման UF6-ով (ուրանի հեքսաֆտորիդ), «չնայած սեպտեմբերի 7-8-ին նման փորձարկումներ չեն եղել»։

Ավելի ուշ, երկուշաբթի, ԱԷՄԳ գլխավոր տնօրենի պաշտոնակատար Քորնել Ֆերուտան Իրանին կոչ արեց «օպերատիվորեն պատասխանել» գործակալության հարցերին, որոնք վերաբերում են Թեհրանի միջուկային ծրագրին, տեղեկացնում է AFP-ն։

Հանդես գալով ԱԷՄԳ Կառավարիչների խորհրդի եռամսյակային նիստում՝ Իրանի բարձրաստիճան պաշտոնական անձանց հետ Թեհրանում հանդիպումից մեկ օր հետո նա նշել է, որ Իրանում նա «ընդգծել է, որ Իրանը պետք է օպերատիվորեն պատասխանի գործակալության հարցերին՝ կապված Իրանի երաշխիքների մասին հայտարարությունների հետ»՝ ավելացնելով, որ «ժամանակն էական նշանակություն ունի»։

«Երեկ ես այցելեցի Թեհրան Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ բանակցությունների համար։ Մենք քննարկեցինք ԱԷՄԳ գործունեությունը միջուկային ծրագրի շրջանակում, ինչպես նաեւ երաշխիքների կատարումւ Իրանի երաշխիքների մասին Համաձայնագրով եւ Լրացուցիչ արձանագրությամբ»,- ասել է նա։

«Գործակալությունը շարունակում է ստուգել եւ վերահսկել իրանյան պարտավորությունների կատարումը։ Իրանում չհայտարարված միջուկային նյութի եւ գործունեության բացակայության վերաբերյալ գնահատումները շարունակվում են»։