Խոստանում եմ լինել բոլոր ստեփանակերտցիների քաղաքապետը եւ ձեր բոլորի օգնությամբ ու աջակցությամբ արդարացնել մեր բոլորի սպասելիքները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քվեարկության նախնական տվյալներով Ստեփանակերտի քաղաքապետ ընտրված Դավիթ Սարգսյանը։

«Սիրելի հայրենակիցներ շնորհավորում եմ ազատ, արդար ու թափանցիկ ՏԻՄ ընտրություններ անցկացնելու կապակցությամբ: Շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ սատարելու համար: Խոստանում եմ լինել բոլոր Ստեփանակերտցիների քաղաքապետը եւ ձեր բոլորի օգնությամբ ու աջակցությամբ արդարացնել մեր բոլորի սպասելիքները:

Ամուր հավատով ես կարող եմ ապահովել ավելի բարեկարգ՝ մեր երազանքների Ստեփանակերտ քաղաքի առաջընթացը: ՍԱ ՔՈ՛ քաղաքն է…»,–գրել է նա։