Ամազոնիայի բրազիլական մասում անտառահատումը մոտ երկու անգամ ավելացել է։ 2019թ․ առաջին ութ ամիսների ընթացքում տարածաշրջանում հատվել է մոտ 6404 քառակուսի-կիլոմետր անտառ, որը 91,9 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ցուցանիշի համեմատ, հայտնում է DW-ը։

2019թ․ միայն օգոստոսին ոչնչացվել են մոտ 1700 ք/կմ ամազոնյան անտառներ, որը ավելի քան երեք ավել անգամ շատ է նախորդ տարվա օգոստոսի համեմատ։ Փորձագետները ենթադրում են, որ Ամազոնիայում անտառների հատման ցուցանիշը 2019թ․ կհասնի 10 000 ք/կմ-ի։

Ամազոնիայում անտառների հատման առավել ճշգրիտ տվյալները սպասվում են նոյեմբերին, երբ INPE-ն կմշակի 2018-ի եւ 2019-ի կեսերին արբանյակներից ստացված տվյալները։

Միաժամանակ, Ամազոնիայում գրանցվել է ռեկորդային թվով հրդեհներ վերջին 9 տարվա ընթացքում։ Օգոստոսին INPE-ն հաշվել է հրդեհի ավելի քան 30 000 օջախ, որը 196 տոկոսով ավելի է, քան 2018թ․ նույն ամսին։ Տարվա սկզբից Ամազոնիայում հաշվվել է հրդեհի 47 օջախ։

Բրազիալիայի ուլտրաաջ նախագահ Ժաիր Բոլսոնարուն, որը սերտորեն կապված է ագրարային լոբբիի հետ, թուլացրել է շրջակա միջավայրի պաշտպանության մասին օրենսդրությունը։ Մասնավորապես, նա անտառների հաշվին չորս անգամ ավելացրել է գյուղատնտեսական հողերը։

Օգոստոսին նա կասկածի տակ է դրել արբանյակային տեսանյութերի ճշգրտությունը եւ հեռացրել է INPE-ի տնօրենին։