Հայսատանի պաշտպանության նախարարությունը Ազգային ժողովի քննարկնմանն է ներկայացրել Հայաստանի եւ Լիբանանի միջեւ 2019թ․ ռազմական համագործակցության համաձայնագիրը վավերացնելու մասին օրենսդրական նախագիծը։ Այս մասին այսօր Ազգային ժողովի նիստում հայտարարեց պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը։

Նրա խոսքերով, համաձայնագիրը նախատեսում է համագործակցության լայն շրջանակ՝ սկսած ռազմական արդյունաբերությունից, վերջացացրած ռազմական սպորտով, ինչպես նաեւ՝ ներառում է գիտահետազոտական ոլորտը, նյութատեխնիկական մատակարարման աջակցություն, ռազմական բժշկություն եւ նույնիսկ՝ խաղաղարար գործունեություն։ «Համաձայնագիրը կարեւոր է՝ հաշվի առնելով այն, որ Լիբանանում ՄԱԿ-ի մանդատի ներքո խաղաղարար առաքելություն է իրականացնում հայկական զինվորական ստորաբաժանում։ Համաձայնագրով կարգավորվում են նաեւ դրա հետ կապված որոշ հարցեր»,- պարզաբանել է Բալայանը։ Փոխնախարարը հույս է հայտնել, որ համաձայնագրի վավերացումը կարող է նոր մակարդակի վրա դնել ռազմական ոլորտում հայ-լիբանանյան հարաբերությունները։