Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի նորընտիր վարչապետ Գիորգի Գախարիայի հետ։ Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից։

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Գիորգի Գախարիային կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ նրան մաղթել հաջողություններ, բեղմնավոր աշխատանք ու ձեռքբերումներ կարեւոր առաքելության մեջ։

Հեռախոսազրույցի ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաեւ հայ-վրացական բարեկամական հարաբերություններին վերաբերող հարցերի: Կողմերը համոզմունք են հայտնել, որ համատեղ ջանքերով կհաջողվի պահպանել եւ բազմապատկել այն բոլոր ձեռքբերումները, որոնք առկա են հայ-վրացական համագործակցության օրակարգում: