SpaceX-ը Starlink-ի արբանյակների հեռակոմունիկացիոն համաստեղության համար խնդրել է մեծացնել ուղեծրերի թիվը, հայտնում է SpaceNews-ը։ Կապի հարցերով ԱՄՆ դաշնային հանձանժողովին ուղղված նամակում ընկերությունը խնդրում է 550 կմ բարձրության վրա երեք անգամ մեծ ուղեծիր տրամադրել՝ նշելով, որ դա կբարձրացնի կապի որակն ու արագությունը։

Starlink-ի առաջին արբանյակները ընկերությունը արձակել է մայիսի վերջին, եւ այն ժամանակ ընկերության ղեկավար Իլոն Մասկը հայտարարել էր, որ անհրաժեշտ է եւս վեց արձակում որպեսզի ցանցն ապահովի թեկուզ մասնակի ծածկույթ։

Ծրագիրը կյանքի կոչելու համար անհրաժեշտ են լրացուցիչ ուղեծրեր, որոնք կլինեն 72-ը, ոչ թե՝ 24-ը։

Առաջին արձակումից հետո Starlink-ի երեք արբանյակները կապի մեջ չեն մտել։ Եւս երկուսը SpaceX-ը մտադիր է տանել ուղեծրից՝ թեսթավորման նպատակով։ Ապագայում Stralink ցանցը պետք է միացնի 12 000 արբանյակ, այդ իսկ պատճառով կարեւոր է ոչ միայն արձակելը, այլեւ դրանք մթնոլորտում այրելը՝ նոր արբանյակների համար տեղ բացելու համար։

Ծրագրվում է, որ Starlink-ը պետք է դառնա արբանյակների ամենամեծ համաստեղությունն աշխարհում։ Որոշ արբանյակներ կթռչեն շատ ցածր ուղեծրում, որպեսզի վերացնեն հեռահաղորդակցության խափանումները։