Ferrari 812 GTS ռոդսթերը ստացել է V12 շարժիչ՝ 800 ձիաուժ հզորությամբ, որը նրան դարձնում է իր դասի աշխարհի հզորագույն սերիական ավտոմեքենան, հայտնում է Motor-ը։

Spider հավելվածով եւ V12-ով վերջին մոդելը՝ Ferrari 356 GTS4-ը, ներկայացնելուց 50 տարի անց իտալացիները ներկայացրել են նրա ուղիղ հետեւորդին՝ առաջնաշարժիչային սերիական 812 GTS մոդելը։ Արտաքինից կուպեից այն տարբերվում է մի փոքր փոփոխված առաջնամասով։

Սուպերավտոմեքենայի, Ferrari F8 Spider-ի, տանիքը բարձրանում եւ ծալվում է 14 վայրկյանում։ Ծալվող տանիքը ավելացրել է 75 կգ՝ համեմատած կուպեի հետ։