Ջերմուկ քաղաքում Ձախափնյակ թաղամասի թիվ 2 դպրոցում այս պահին տեղի է ունենում բաց քննարկում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հնչեցված կոչի վերաբերյալ: Նշենք, որ այսօր վարչապետ Փաշինյանը կոչով դիմել է Ամուլսարի պահապաններին` խնդրելով ապաշրջափակել հանք տանող ճանապարհները:

 Քննարկումից հետո նախաձեռնող խմբի անդամները հանդես կգան հայտարարությամբ:

Փաշինյանն այսօր ասել է, որ տեսչական մարմնին հանձնարարել է ստուգումներ իրականացնել։ Վարչապետը նշել էր, որ այս պահի դրությամբ Ամուլսարի հանքի շահագործումը արգելելու որեւէ իրավական հիմնավորում չկա: