Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն նոր իրանական միջուկային օբյեկտ է «հայտնաբերել»։

Նրա խոսքերով, օբյեկտը հայտնաբերվել է այն փաստաթղթերով, որոնք, ինչպես վստահեցնում է Իսրայելը, անցյալ դարի սկզբին առգրավվել են իրանական միջուկային պահեստից։

Նեթանյահուն ցույց է տվել Աբադեի շրջանում օբյեկտի արբանյակային լուսանկարը, իսկ այնուհետեւ՝ երկրորդը, որ իբր հուլիսին ոչնչացվել է իրանցիների կողմից այն բանից հետո, երբ նրանք հասկացել են, որ այն հայտնաբերվել է։

Նեթանյահուն՝ Իրանի հետ միջազգային միջուկային համաձայանագրի բուռն քննադատ է եւ հերթական անգամ հայտարարել է, որ Թեհրանը փորձում է միջուկային զենք մշակել։ «Իսրայելը գիտի՝ ինչ ես դու անում, երբ ես դա անում, եւ Իսրայելը գիտի՝ որտեղ ես դու դա անելու»,- Իրանին դիմելով՝ ասել է Նեթանյահուն։