Ջերմուկցիներին անօգուտ է համոզել Ամուլսարի հանքի բացման նպատակահարմարությունը։ Այս մասին հայտարարել է Ջերմուկի բնակիչ Ահարոն արսենյանը՝ բացելով քաղաքի բնակիչների ժողովը՝ նվիրված հանքավայրի շահագործման խնդրին։

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի ուղիղ եթերում հայտարարել էր հանքավայրի շահագործումն արգելելու օրինական հիմքերի բացակայության մասին։ Ի պատասխան, Ջերմուկի բնակիչները, որոնց ուղղակիորեն սպառնում է հանքավայրը, պայմանավորվել են  հանդիպում-քննարկման մասին։ Հանդիպման արդյունքներով ընդունվել է հայտարարություն։

Ահարոն Արսենյանը համառոտ հիշեցրել է խնդիրը, որ արդեն մեկ տարուց ավելի է հանքավայրի ճանապարհը արգելափակված է, եւ հանձնվել կամ այդ կապակցությամբ իրենց կարծիքը փոխել իրենք չեն պատրաստվում։

Բնապահպան Շիրակ Բունիաթյանի խոսքերով, խնդիրը վաղուց դուրս է եկել  Ջերմուկ համայնքի սահմաններից, եւ երկրում Ամուլսարի հանքավայրի բացման շատ հակառակորդներ կան։ «Այսօրվա հանդիպման արդյունքներով մենք պետք է հասարակությանը տեղեկացնենք մեր հետագա անելիքների մասին։ Մենք պետք է որոշենք՝ շարունակելո՞ւ ենք արդյոք ճանապարհների արգելափակումը»,- նշել է Բունիաթյանը։

Ներկաները միաձայն հայտարարել են, որ մտադիր չեն բացել ճանապարհը։ Բնապահպանը հիշեցրել է, որ խոսքը կարող է լինել ոստիկանների հետ բախումների մասին։ Պատրա՞ստ են արդյոք Ամուլսարի պաշտպանները դրան։ Պետք է ինքներս մեզ տանք այդ պատասխանը, նշել է Բունիաթյանը։