Թուրք ռեպերներին մեղադրել են «ահաբեկչական կազմակերպությունների» հետ կապի մեջ այն բանից հետո, երբ նրանք երկրում կոռուպցիան եւ անարդարությունը մերկացնող երգեր են թողարկել, հայտնում է Ahval-ը։

Շանիշերը եւ 17 այլ ռեպերներ ուրբաթ օրը 15 րոպեանոց թրեք են թողարկել, որը ուղղված է Թուրքիայում կոռուպցիայի եւ անարդարության քննադատությանը։ Նույն օրը հայտնի կատարող Ezhel-ի թողարկված եւս մեկ թրեքը նույնպես այդ թեմաներով է եղել։ Երկուսն էլ ինտերնետում ներբեռնելուց հետո միլիոնավոր երկրպագուներ են հավաքել մի քանի ժամվա ընթացքում։

Իշխանամետ Yeni Şafak թերթը քննադատել է ռեպերներին՝ հայտարարելով, որ այդ թրեքները Ֆեթուլլահ Գյուլենի շարժման եւ Քրդական աշխատավորական կուսակցության հետ «համատեղ ստեղծագործություններ» են։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ նրա իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը հայտարարել են, որ 2013թ․ համազգային հակակառավարական ցույցերը  Թուրքիայի դեմ դավադրության մաս էին կազմում։

Մի քանի ռեպերներ մեղադրվել են թմրանյութերի օգտագործման համար։

Սարպ Պալաուրը կամ Շանիշերը մեղադրվել է նախագահին «վիրավորելու» համար։