Մեջբերում Արցախի ՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացրած «Իրազեկ քաղաքացիների միության» գնահատականից.

Աղաղակող խախտումներ չենք արձանագրել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Խախտումները կրել են ոչ թե վերահսկողական, այլ՝ չիմացության բնույթ:

Արձանագրված բոլոր խախտումները միասին վերցրած չեն ազդել ընտրությունների ելքի վրա: Հստակ կարող ենք արձանագևել, որ ընտրողներն ունեցել են բոլոր իրավական միջոցները եւ հնարավորությունները՝ իրացնելու քվեարկության իրավունքը:

Մեր կողմից դիտարկված տեղամասերից որեւէ մեկում հաշվարկի ժամանակ չի գրանցվել արդյունքները կեղծելու փորձ»,-ընդգծել է նա: