Ազգային ժողովի այսօրվա՝ սեպտեմբերի 10-ի նիստի սկզբում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց երեկ քննարկված նախագծերի քվեարկություն, սակայն հերթական նախագծի քվեարկության ժամանակ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սասուն Միքայելյանը դժգոհեց, որ չի կարողանում քվեարկել:

«Չի կրակում, թողեմ էթամ»,-ասաց նա:

«Պարոն Միքայելյանի համապատասխան կոճակը սարքեք, խնդրում եմ»,- արձագանքեց ԱԺ նախագահն ու կատակով հավելեց. «կողմի կոճակը սարքեք»: