Լեհաստանում հայտնաբերվել է աշխարհի ամենափոքր ձին, հաղորդում է Gazeta-ն՝ հղում անելով NDTV-ին:

Հետնաբաշի բարձրությունը կազմում է 56,7 սմ: Ձին պատկանում է ապպալուզա ցեղատեսակին:

Ֆերմերներ Պատրիկ եւ Կատարժինա Զելենսկիները 2 ամսական քուռակին գնել են 2014թ. եւ անվանել Բոմբել: Նրանք պատմել են, որ կենդանին անսովոր չափսերի էր, սակայն ինչ-որ պահի կենդանու աճը կանգնեց:

Նրանք կարծում են, որ Բոմբելը փոքր չափսեր, սակայն մեծ սիրտ ունի: Կենդանին ամիսը մեկ անգամ մանկական հիվանդանոց է այցելում, որտեղ ժամանակ է անցկացնում պացիենտների հետ: