Իսպանիայի Սենատի (խորհրդարանի վերին պալատ) ղեկավար Մանուել Քրուսը կարող էր գրագողության դիմել փիլիսոփայության իր ձեռնարկը կազմելիս, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ABC-ին:

Խոսքը «Ժամանակակից փիլիսոփայություն» ձեռնարկի մասին է, որը հրատարակվել է 2002թ. եւ վերահրատարակվել 2010թ.: Սենատի ղեկավարին, որը նաեւ համալսարանի դասախոս է, կասկածում են իր աշխատությունում առնվազն 9 հեղինակների աշխատությունների պարբերություններ ներառելու մեջ:

Պարբերականը գրում է, որ ձեռնարկում գրագողության առնվազն 15 դեպք է հայտնաբերվել: Այդպիսով, Քրուսը կարող էր իր ձեռնարկում օգտագործել իտալացի փիլիսոփաներ Նիկոլա Աբբանյանոյի (1901-1990) եւ Ջաննի Վատտիմոյի, ինչպես նաեւ այլ փիլիսոփաների աշխատությունները:

Ինքը՝ Սենատի ղեկավարը, տեղեկությունը չի մեկնաբանել: 68-ամյա Մանուել Քրուսն այդ պաշտոնը զբաղեցնում է այս տարվա մայիսից: