Ռասիզմի եւ անհանդուրժողականության դեմ պայքարի եվրոպական հանձնաժողովը (ՌԱԵՀ) Հայաստանի մասին եզրակացություն է հրապարակել՝ առաջնահերթ հանձնարարականների կատարման վերաբերյալ, որոնք նշվել էին 2016 թվականի զեկույցում:

ՌԱԵՀ-ն իշխանություններին հանձնարարել էր քրեական օրենսդրությունը նորմայի բերել ՌԱԵՀ № 7 ընդհանուր քաղաքական հանձնարարականներին համապատասխան:

Զեկույցի համաձայն՝ այս հանձնարարականը չի կատարվել, քանի որ, օրինակ, Քրեական օրենսգրքի նոր նախագծում «արգելված հիմքերի» ցուցակը չի պարունակում ՌԱԵՀ-ի առաջարկած բոլոր հանձնարարականները: Դրանից բացի, նոր Քրեական օրենսգրքի ընդունումը ներկայումս նախատեսված է միայն 2020 թվականին:

ՌԱԵՀ-ն նաեւ հանձնարարել էր ներառել թիրախների նկարագրությունը, չափորոշիչների ամբողջական լրակազմը այդ խմբերի վրա ազդելու գնահատման համար եւ խոցելի խմբերի ինտեգրման գործողությունների հստակ ֆինանսական ծրագիրը, ինչը մասնակի է կատարվել: