ՀԱՊԿը-ը չափազանց կարեւոր գործընկեր է Հայաստանի համար, բայց ոչ ոք չի կարող պնդել, որ այս կառույցն արդյունավետ է։ Այս տարօրինակ հայտարարությունը ՀՀ ԱԺ նիստում, Հավաքական անվտանգության մասին պայմանագրում փոփոխություններ մտցնելու մասին Երկրորդ արձանագրության վավերացման հարցի քննարկման ընթացքում, սեպտեմբերի 10-ին ասել է «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը։

Նրա խոսքով՝ ՀԱՊԿ-ում վաղուց հասունացել է բարեփոխումներ նախաձեռնելու անհրաժեշտությունը։ Նա կոչ է արել խուճապի չմատնվել, որ Ադրբեջանը կարող է հիպոթետիկ հնարավորություն ստանալ՝ դառնալու կազմակերպության գործընկերը՝ ավելացնելով, որ այս հարցը պետք է դիտարկել նաեւ այլ տեսանկյունով։ «Գուցե, դա անգամ մեզ օգուտ կլինի։ Դուք այդ մասին չե՞ք մտածել»,- ասել է պատգամավորը։ Նա հիշեցրել է, որ Թուրքիան եւ Հունաստանը, չգտնվելով անվտանգության միասնական համակարգի ձեւաչափում (ՆԱՏՕ- խմբ.), մշտապես պատերազմներ են վարել միմյանց միջեւ, եւ, խորհրդարանականի կարծիքով, եթե ՆԱՏՕ-ում գտնվելը չլիներ, նրանք կշարունակեին հակամարտել միմյանց հետ։ Ենգիբարյանն առաջարկել է ավելորդ լարվածություն չստեղծել հասարակությունում այս հարցի վերաբերյալ։ «Որովհետեւ երբ դա մեզ պետք լինի, հասարակությունն անմիջապես հանդես կգա այդ նախաձեռնության դեմ»,- ասել է պատգամավորը։