Ավելի անհեթեթ ու հիմար բան մարդիկ չէին կարող մտածել, որովհետև մարդը, ով ուզում է անկախ պատգամավորների խումբ ստեղծել, այն օրերին, երբ իրադարձությունները զարգանում էին, խմբակցության քարտուղարից հատուկ հանդիպում չէր խնդիր, չէր գնա նրա գրասենյակ ու ասեր, որ պատրաստվում է ամեն ինչ անել, որպեսզի խմբակցությունը կուռ մնա: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 10-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Իմ քայլի» պատգամավոր Էդգար Առաքելյանը՝ պատասխանելով լուրերին, թե ինքը ցանկացել է անկախ պատգամավորների խումբ ստեղծել:

Առաքելյանը նաև ցույց տվեց սելֆին, որն արել է Հակոբ Սիմիդյանի և Բաբկեն Թունյանի հետ. «Նման լուսանկար հրապարակող ու հարցազրույց տվող մարդը չի կարող զուգահեռ անկախ պատգամավորական խումբ ստեղծելով զբաղվի»:

Պատգամավորը կարծում է, որ խոսակցությունները կարող են կապ ունենալ իր առաջարկի հետ, որ պետք է բաց նամակ գրել Նիկոլ Փաշինյանին, դիրքավորվել որպես Ամուլսարի հարցում դեմ պատգամավորներ, ինչպես կան կողմ պատգամավորներ. «Ես ասել եմ, եկեք բաց նամակ գրենք Նիկոլ Փաշինյանին, դիրքավորվենք, որպես Ամուլարի շահագործմանը դեմ պատգամավորներ: Դա թույլ կտար հնարավորինս հրապարակայնացնելով հարցն ավելի մեծ կշիռ ստանալ, ինչը թույլ կտար վաղ փուլում կանխել Ամուլսարի հանքի շահագործումը: Ամուլսարը հանք չի դառնալու, սար է մնալու, սա իմ կանխատեումն է, լոզունգ չէ:  Այդ լուրը 180 աստիճան է շուռ տված, իմ առաջարկը նենգափոխվել է»: