Աղբահանության խնդիրն արդեն լուծված է: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 10-ին, Երեւանի ավագանու նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Ես չեմ ասում աղբը հավաքված է, որովհետեւ այս պահին քաղաքում կան «Սանիթեքի» կողմից կուտակված աղբակույտեր: Ստեղծվել է համայնքային հիմնարկը, որը արագ տեմպերով կլրացնի այդ բացը եւ մենք կմտնենք բնականոն կյանք:

«Սանիթեքը» պայմանագիրը ստորագրելուց 14 ամիս հետո նոր սկսել է աշխատել, իսկ մենք 5 մեքենա ձեռք բերելուց հետո սկսել ենք աշխատել»,-ասաց Մարությանը:

«Ես թույլ չեմ տա, որ այլեւս Երեւան քաղաքն առնչվի այսպիսի խնդրի: Ես հիմա այնպիսի համակարգ եմ կառուցում, որ ով էլ լինի քաղաքապետը, երեւիցե այս խնդիրը երեւանցիները չունենան»,-ասաց Մարությանը: