Նոր համակարգի պայմաններում տրանսպորտի ուղեվարձը մաքսիմալ ցածր պետք է լինի: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 10-ին, Երեւանի ավագանու նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ հավելելով, որ համակարգը ներդնելու համար անհրաժեշտ է երկու տարի:

«Ես առաջ եմ բերել թեզը, որ նաեւ տրանսպորտային համակարգում պետք է մեծ դեր ունենա համայնքը: Ինչո՞ւ, որովհետեւ ինչպես սանիտարական հիմնարկի դեպքում, համայնքը շահույթ չի հետապնդում այս ամենից: Յուրաքանչյուր մասնավոր ընկերություն կարիք ունի շահույթի: Եվրոպական երկրներում աշխատում են 10 տոկոս եկամտաբերությամբ, բնականաբար, այստեղ աշխատելով 15-18 տոկոս շահույթ են ակնկալելու:

Բնականաբար, դա ազդելու է գնագոյացման վրա: Դրա համար ես անընդհատ առաջարկում եւ պնդում եմ, որ համայնքը եթե ոչ ամբողջը, ապա մեծ մասը տիրապետի»,-հայտարարեց քաղաքապետը: