ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պարգեւատրել է Պետդումայի պատգամավոր, բեւեռախույզ գիտնական Արթուր Չիլինգարովին։

Չիլինգարովը պարգեւատրվել է «Հայրենիքի առջեւ վաստակի համար» 2-րդ աստիճանի շքանշանով՝ պետականության ամրապնդման եւ պառլամենտարիզմի զարգացման գործում ունեցած ավանդի, բազմամյա բարեխիղճ աշխատանքի համար։