ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված և կիբեռհանցագործությունների քննության վարչության պետ, Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար  Յուրա Իվանյանը այլևս չի քննում Ամուլսարի գործը։ Այս մասին NEWS.am–ի հարցմանն իր պատասխան հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։

ՔԿ նախագահի որոշմամբ՝ Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար է նշանակվել Քննչական կոմիտեի պետի նորանշանակ տեղակալ, ոստիկանության 6-րդ վարչության նախկին պետ Արսեն Այվազյանին, որն էլ արդեն վարույթ է ընդունել գործը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 29-ին Infocom-ը հետաքննություն էր հրապարկել, որով ըստ կայքի՝ պարզ էր դառնում Յուրա Իվանյանի եւ նախկին բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը ազգակցական կապը: Վերջինս 2016 թվականին հաստատել էր Ամուլսարի հանքի շահագործման դրական եզրակացությունը: Դրանից հետո ՔԿ–ում ծառայողական քննություն է նշանակվել Յուրա Իվանյանի ոչ անաչառ լինելու վերաբերյալ տեղեկությունը ստուգելու համար։