ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ջոն Բոլթոնին հանել է ազգային անվտանգության գծով խորհրդականի պաշտոնից։

«Անցյալ գիշեր ես Ջոն Բոլթոնին տեղեկացրեցի, որ ինձ նրա ծառայությունները Սպիտակ տանը այլեւս պետք չեն։ Ես, ինչպես նաեւ վարչակազմի մյուս ներկայացուցիչները, համաձայն ենք եղել նրա շատ առաջարկների հետ։ Դրա հետ կապված՝ ես Ջոնին խնդրել եմ հրաժարական տալ։ Հրաժարականի դիմումը ինձ է փոխանցվել այսօր առավոտյան։ Ես Ջոնին շնորհակալություն եմ հայտնել ծառայության համար»,- Twitter-ում գրել է Թրամփը՝ հավելելով, որ այդ պաշտոնում նոր թեկնածուին նա հաջորդ շաբաթ կանվանի։